Թուրքիա

Ստամբուլում մեկնարկել են ռուս-ամերիկյան խորհրդակցությունները

1 րոպեի ընթերցում

Ստամբուլում մեկնարկել են ռուս-ամերիկյան խորհրդակցությունները

Ստամբուլում տեղական ժամանակով ժամը 10:00-ին (Երևանի  ժամանակով 11։00-ին) սկսվել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների խորհրդակցությունների երկրորդ փուլը։ Դրանք տեղի են ունենում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսության շենքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է ՏԱՍՍ-ի թղթակիցը։

Խորհրդակցություններում ռուսական պատվիրակությունը գլխավորում է Վաշինգտոնում դեսպան Ալեքսանդր Դարչիևը, իսկ ամերիկյան պատվիրակությունը՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի տեղակալ Սոնատա Քոուլթերը։

ԱՄՆ պետքարտուղարությունում հայտարարել էին, որ հանդիպմանը նախատեսվում է քննարկել երկու երկրների դիվանագիտական ​​ներկայացուցչությունների աշխատանքը, իսկ քաղաքականության, անվտանգության և Ուկրաինայի շուրջ իրադրության հարցերը խորհրդակցությունների օրակարգում ներառված չեն։ 

Ռուս-ամերիկյան նախորդ խորհրդակցությունները տեղի են ունեցել Ստամբուլում փետրվարի 27-ին ԱՄՆ գլխավոր հյուպատոսի նստավայրում. դրանք տևել են ավելի քան վեց ժամ։ Ինչպես նշվել է հանդիպման արդյունքների վերաբերյալ ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ, «քննարկումներն անցել են բովանդակալից ու գործարար մթնոլորտում»։ 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում