Ռուսաստան

Հնդկաստանի վարչապետը Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի միջոցառումներին մասնակցելու հրավեր է ստացել

1 րոպեի ընթերցում

Հնդկաստանի վարչապետը Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի միջոցառումներին մասնակցելու հրավեր է ստացել

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հրավեր է ստացել այցելել Մոսկվա՝ մասնակցելու Հաղթանակի օրվան՝ Մայիսի 9-ին նվիրված տոնակատարություններին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով լրատվամիջոցների հետ ճեպազրույցի ընթացքում Հնդկաստանի ԱԳՆ խոսնակ Ռանդհիր Ջայսվալի կողմից արված հայտարարությունը։

«Հնդկաստանի վարչապետը Հաղթանակի օրվա տոնակատարությանը մասնակցելու հրավեր է ստացել: Հաղթանակի տոնակատարություններին մեր մասնակցության մասին կտեղեկացնենք համապատասխան ժամանակ: Ինչ վերաբերում է հնդկական կոնտինգենտի մասնակցությանը, նորություն ունենալուն պես մենք ձեզ նորից կտեղեկացնենք»,- նշել է ԱԳ նախարարության խոսնակը։

Նշենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս մասնակցելու է Մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք հանդիսավոր միջոցառումներին՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին։

Տոնական միջոցառումներին հրավիրված են նաև Չինաստանի, Բրազիլիայի և այլ երկրների առաջնորդները։

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում