Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2026. մեկնարկել է հայտերի ընդունումը

2 րոպեի ընթերցում

Մեկնարկել է «Հայկական համադպրոցական գիտության փառատոն–2026» մրցույթի հայտերի ընդունումը assf-2026.hesc.am հարթակի միջոցով։ Առցանց հարթակում կարելի է ծանոթանալ նաև մրցույթի պայմաններին և հայտի ներկայացման կարգին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՏՄՍ նախարարությունը։ 

Հայտերի առցանց ընդունման ընթացակարգը բաղկացած է 3 փուլից՝ 2 ընթացիկ փուլ, որոնց ընթացքում գրանցված աշակերտները և ուսուցիչները կունենան հանդիպումներ մասնագիտական ժյուրիի և կազմակերպիչների հետ: 1-ին և 2-րդ ընթացիկ փուլերում հայտ ներկայացրած աշակերտները պետք է գրանցվեն նաև վերջնական փուլում՝ փառատոնի եզրափակչին մասնակցելու համար:

Հայտերի ընդունման առաջին ընթացիկ փուլի վերջնաժամկետն է 2025 թվականի մայիսի 20-ը:

Փառատոնի նպատակն է աշակերտների շրջանում գիտական հետազոտությունների նկատմամբ հետաքրքրության սերմանումը, խմբային աշխատանքի, նորարարական նախագծերի իրականացման և դրանց ներկայացման հմտությունների զարգացումը:

Փառատոնին կարող են մասնակցել ՀՀ պետական և ոչ պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների միջին և ավագ դասարանների (5-12-րդ դասարաններ) աշակերտները՝ անհատական կամ խմբային (մինչև 2 աշակերտ) նախագծերով։

Նախագծի ղեկավարի աջակցությամբ ուսումնական տարվա ընթացքում աշակերտները պետք է իրականացնեն իրենց կողմից առաջադրված գիտահետազոտական նախագիծը և արդյունքները ներկայացնեն եզրափակիչ փուլում:

Աշակերտը կարող է ներկայացնել միայն մեկ նախագիծ, իսկ գիտական ղեկավարը կարող է ղեկավարել մեկից ավելի նախագիծ ցանկացած անվանակարգում։

Եզրափակիչ փուլի ընթացքում աշակերտների կողմից ներկայացված հետազոտական նախագծերը կգնահատվեն մասնագիտական ժյուրիի կողմից, որի արդյունքում ամենաբարձր գնահատականների արժանացած մասնակիցները հնարավորություն կստանան ներկայացնելու իրենց նախագծերը գիտության միջազգային փառատոներին։

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ assf@hesc.am։

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում