Ստամբուլում ապրիլի 10-ին ռուս-ամերիկյան խորհրդակցություններ կանցկացվեն

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների  խորհրդակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա ապրիլի 10-ին Ստամբուլում՝ ՌԴ գլխավոր հյուպատոսությունում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի դիվանագիտական ​​ներկայացուցչությունում։

«Ռուս-ամերիկյան խորհրդակցությունները տեղի կունենան Ստամբուլում ՌԴ-ի գլխավոր հյուպատոսությունում», - ասել է գործակալության զրուցակիցը։

ՌԴ արտգործնախարարությունում ավելի վաղ հայտնել էին, որ խորհրդակցություններին ռուսական պատվիրակությունը կգլխավորի Վաշինգտոնում ՌԴ դեսպան Ալեքսանդր Դարչիևը, ամերիկյան պատվիրակությունը՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Սոնատա Քոուլթերը։

Պետքարտուղարությունում հայտարարել են, որ հանդիպմանը նախատեսվում է քննարկել երկու երկրների դիվանագիտական ​​ներկայացուցչությունների աշխատանքը, իսկ քաղաքականության, անվտանգության և Ուկրաինայի շուրջ իրադրության հարցերը խորհրդակցությունների օրակարգում ներառված չեն։

Ռուս-ամերիկյան նախորդ խորհրդակցությունները տեղի են ունեցել փետրվարի 27-ին Ստամբուլում՝ ԱՄՆ գլխավոր հյուպատոսի նստավայրում, և տևել են ավելի քան վեց ժամ։ Ինչպես նշվել է հանդիպման արդյունքների վերաբերյալ ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ, «քննարկումներն անցել են բովանդակալից ու գործարար մթնոլորտում»։ Դիվանագիտական ​​գերատեսչությունում հավելել են, որ «համաձայնություն է ձեռք բերվել շարունակել երկխոսությունն այդ ճանապարհով»:

Հայերեն Русский

Հայաստանում առաջին անգամ գիտական փառատոն է անցկացվում «Եվրոպական հետազոտողների գիշեր» միջազգային նախաձեռնության շրջանակում

Ֆուտբոլիստները մեծ աշխատանք կատարեցին. Եղիշե Մելիքյան

Նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում

Արարատ Միրզոյանը հանդիպել է Հունգարիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանի հետ

Երվանդ Քոչարի թանգարանում բացվել է ՀՀ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ իրականացված «Կիբեռնետիկայի մուսան» նոր տեխնոլոգիական ցուցադրությունը

Ամերիաբանկն Armenian Auto Show-ին ներկայացնում է MyCar.am հարթակը և հանդես գալիս հատուկ առաջարկներով

«Վարդաշեն» ենթակայանում ավարտին են մոտենում ժամանակավոր ենթակայանի կառուցման աշխատանքները

Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը հաղթել է Ադրբեջանի թիմին