Իրան

Իրանն ընտրել է ԱՄՆ-ի հետ միջնորդների միջոցով բանակցելու տարբերակը. Արաղչի

1 րոպեի ընթերցում

Իրանն ընտրել է ԱՄՆ-ի հետ միջնորդների միջոցով բանակցելու տարբերակը. Արաղչի

Իրանի իշխանություններն ընտրել են միջնորդների միջոցով ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու տարբերակը Վաշինգտոնի ճնշումներից խուսափելու համար և չեն ծրագրում փոխել ձևաչափն Օմանի հանդիպումից հետո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

«(Բանակցությունների ձևի) ընտրությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ մենք չենք ընդունում բանակցությունների այն տարբերակը, երբ նրանք իրենց տեսակետն են պարտադրում սպառնալիքների և ճնշում գործադրելու միջոցով: Դա թելադրանք է: Միջնորդներով բանակցությունները կարող են երաշխավորել իսկական և օգտակար երկխոսություն.... Եվ մենք ոչ մի համաձայնություն չունենք՝ այնուհետև դրանք վերածելու ուղիղ բանակցությունների», - մեջբերում է Արաղչիի խոսքը IRNA-ն:

Ավելի վաղ Արաղչին հայտնել էր, որ ապրիլի 12-ին Թեհրանը և Վաշինգտոնը բարձր մակարդակի անուղղակի բանակցություններ կանցկացնեն Օմանում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես հայտնել էր Օմանում կայանալիք բանակցությունների մասին՝ դրանք, սակայն, բնութագրելով որպես «ուղիղ բանակցություններ»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում