Վաշինգտոնը և Թեհրանը Օմանում անուղղակի բանակցություններ կանցկացնեն

2 րոպեի ընթերցում

Թեհրանը և Վաշինգտոնը շաբաթ օրը՝ ապրիլի 12-ին, Օմանում անուղղակի բանակցություններ կանցկացնեն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

«Իրանն ու ԱՄՆ-ն կհանդիպեն շաբաթ օրը Օմանում՝ բարձր մակարդակի անուղղակի բանակցություններ անցկացնելու համար։ Սա ինչպես հնարավորություն է, այնպես էլ ստուգում: Գնդակն ամերիկյան դաշտում է», - գրել է Արաղչին X սոցիալական ցանցում։

Ավելի վաղ Օմանում կայանալիք հանդիպման մասին հայտնել էր The New York Times հրատարակության լրագրող Ֆառնազ Ֆասիհին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 7-ին հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն ու Իրանն «ուղիղ բանակցություններ» կանցկացնեն իրանական միջուկային խնդրի շուրջ։

«Մենք ուղիղ բանակցություններ ենք վարում Իրանի հետ», - Սպիտակ տանն ասել է նա լրագրողներին։ 

Այնուհետև նա պարզաբանել է, որ շփումները տեղի կունենան ապրիլի 12-ին՝ «գրեթե ամենաբարձր մակարդակով»:

«Հուսով եմ, որ այս բանակցություններն արդյունք կտան», - հավելել է ԱՄՆ նախագահը։

Թրամփի կարծիքով, Իրանի հետ նոր համաձայնագիրը «կտարբերվի» Թեհրանի և միջազգային միջնորդների «վեցյակի» միջև կնքված միջուկային համաձայնագրից (Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր)։

«Հնարավոր է՝ մեր համաձայնագիրն ավելի հզոր լինի», - նշել է ԱՄՆ նախագահը։

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում