ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը բանակցում է Ադրբեջանի հետ Բաքու գնալու համար. Մայքլ Օ՛Ֆլահերթին անդրադարձել է հայ գերիներին

2 րոպեի ընթերցում

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ՛Ֆլահերթիի համար Ադրբեջանում պահվող հայ գերիների վիճակն առաջնահերթություն է։ Նա ուշադրությամբ հետևում է, թե Բաքվում ինչ պայմաններում են պահվում հայ գերիները և ինչ փորձությունների են ենթարկվում։

«Ես Ադրբեջանի կառավարության հետ քննարկումների մեջ եմ, որպեսզի այցելեմ Բաքու։ Դա ժամանակ է պահանջում թե՛ նրանցից, թե՛ ինձնից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Մայքլ Օ՛Ֆլահերթին ասել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստին՝ արձագանքելով Բաքվում պահվող հայ գերիների վիճակի վերաբերյալ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանի հարցին։

Նա շեշտել է, որ երկու անգամ դիմել է Ադրբեջանի իշխանություններին, որպեսզի այցելի Ադրբեջան։ «Կդիմեմ երրորդ, չորորդ անգամ։ Անպայման ուզում են գնալ այդ երկիր և հենց այդ երկրի տարածքում ներգրավվել մարդու իրավունքներին վերաբերող հարցերին»,-ընդգծել է նա։

Արմեն Գևորգյանը հիշեցրել է, որ մի քանի շաբաթ առաջ Օ՛Ֆլահերթիին է ներկայացրել ամերիկացի հայտնի փաստաբանի հայտարարությունը, որը Բաքվում գտնվող հայ կալանավորներից Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանն է։ Փաստաբանը ներկայացրել է այն սարսափելի պայմանները, որոնցում պահվում են հայ ռազմագերիները Բաքվում։ 

Հայերեն العربية English Français Русский 中文

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին