Մերձավոր Արևելք

Նեթանյահուն ծրագրում է Թրամփի հետ հանդիպել ապրիլի 7-ին

1 րոպեի ընթերցում

Նեթանյահուն ծրագրում է Թրամփի հետ հանդիպել ապրիլի 7-ին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ծրագրում է ապրիլի 7-ին այցելել Վաշինգտոն և հանդիպել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ քննարկելու մաքսատուրքերի հարցը, ինչպես նա իրավիճակը Գազայի հատվածում և Իրանում։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Նեթանյահուն կարող է դառնալ առաջին օտարերկրյա առաջնորդը, ով անձամբ կհանդիպի Թրամփի հետ՝ փորձելով բանակցել իր երկրի մաքսատուրքերը հանելու վերաբերյալ գործարքի շուրջ։ Իսրայելի վարչապետը ցանկանում է փոխըմբռնման հասնել Թրամփի հետ Իրանի միջուկային օբյեկտներին հարվածներ հասցնելու վերաբերյալ, եթե դիվանագիտությունը անզոր լինի»,-ասված է հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում