Հայաստան

Երկրաբանի օրվա առթիվ ՏԿԵ նախարարը շնորհակալագրով խրախուսել է ոլորտի նվիրյալների

1 րոպեի ընթերցում

Երկրաբանի օրվա առթիվ ՏԿԵ նախարարը շնորհակալագրով խրախուսել է ոլորտի նվիրյալների

Երկրաբանի օրվա կապակցությամբ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հյուրընկալել է երկրաբանության ոլորտի մի շարք ներկայացուցիչների։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, նախարարը ողջունել և շնորհավորել է ոլորտի երկարամյա աշխատակիցներին։

Խուդաթյանը շնորհակալություն է հայտնել նրանց՝ ոլորտում իրենց ներդրած ջանքի ու նվիրումի համար, ինչի արդյունքում հանքարդյունաբերության ոլորտն այսօր Հայաստանում կարող է համարվել զարգացած։ 

Երկրաբանի օրվա կապակցությամբ երկարատև, բարեխիղճ և նվիրված աշխատանքի համար, ինչպես նաև ոլորտում իրենց ավանդը ներդնելու համար Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության շնորհակալագրով են խրախուսվել Երկրաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Մարատ Գրիգորյանը, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր հիդրոերկրաբան, երկրաբանական գիտությունների թեկնածու Հովիկ Աղինյանը, Տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Ժորա Աչոյանը, ինժեներ, երկրաբան-երկրաֆիզիկ Հայնե Սարգսյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում