Մերձավոր Արևելք

Հարավային Կորեայից ամերիկյան Patriot հրթիռային մարտկոցները ժամանակավորապես կտեղափոխեն Մերձավոր Արևելք

2 րոպեի ընթերցում

Հարավային Կորեայից ամերիկյան Patriot հրթիռային մարտկոցները ժամանակավորապես կտեղափոխեն Մերձավոր Արևելք

Հարավային Կորեան և Միացյալ Նահանգները համաձայնեցրել են Patriot հակահրթիռային պաշտպանության մարտկոցները հանրապետությունից ժամանակավորապես Մերձավոր Արևելք տեղափոխելու պլանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը՝ հղում անելով իրազեկ աղբյուրների:

Ըստ նրանց՝ անցյալ ամիս դաշնակիցները պայմանավորվել են Patriot Advanced Capability-3 համալիրի «բազմամսյա» մասնակի տեղակայման շուրջ։

«USFK-ը (ԱՄՆ-ի զինված ուժերը Կորեայում) Կորեայի Հանրապետությունից ժամանակավորապես անձնակազմ և սարքավորում կտեղակայի ռոտացիոն տեղակայման շրջանակներում», - գործակալությունը մեջբերում է զինվորականների հայտարարությունը։

Նշվում է, որ Հարավային Կորեայում ԱՄՆ զինված ուժերն առաջվա նման «Կորեական թերակղզում կպահեն մարտունակ և մահաբեր ուժեր, որոնք պատրաստ են արձագանքելու ցանկացած անկանխատեսելի իրադրության»։

Ավելի վաղ NBC News հառուստաալիքը հաղորդել էր, որ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը թույլատրել է առնվազն երկու Patriot հակահրթիռային պաշտպանության մարտկոց Ասիայից տեղափոխել Մերձավոր Արևելք, քանի որ ԱՄՆ-ն ռազմական գործողություններ է ձեռնարկում Եմենի հութի ապստամբների դեմ:

Բացի այդ, ԱՄՆ պաշտպանության նախարարությունը Զինված ուժերի կենտրոնական հրամանատարության (CENTCOM) պատասխանատվության գոտի է տեղափոխում ավիակիր հարվածային խումբը՝ «Կառլ Վինսոն» ավիակրի գլխավորությամբ: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում