ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ավելի քան 525 մլն դրամ կհատկացնի մի շարք դպրոցների շենքային պայմանների բարեկարգմանը

3 րոպեի ընթերցում

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ապրիլի 3-ին ՀՀ կառավարության հերթական նիստի ընթացքում ներկայացրեց նախագիծ, որով նախատեսվում է 2025 թվականի պետական բյուջեով ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցներից կատարել վերաբաշխում 525 մլն 496 հազար 400 դրամի չափով, որի նպատակն է ֆինանսական միջոցներ հատկացնել մի շարք դպրոցների շենքային պայմանների բարեկարգմանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծը հաստատվեց, իսկ մինչ այդ Ժաննա Անդրեասյանը հայտնեց, որ նախատեսվում է ֆինանսական միջոցներ հատկացնել մեկ դպրոցի մեկ մասնաշենքի նորոգման աշխատանքների, 82 դպրոցի նորոգման համար անհրաժեշտ տեխնիկական վիճակի զննության, չափագրության և նախահաշվային փաստաթղթերի մշակման ծառայության, մեկ դպրոցի կառուցված մարզադահլիճի մասնաշենքի գազաֆիկացման, ինչպես նաև վերանորոգման ընթացքում գտնվող 21 դպրոցի համար հսկողության գումարների ապահովման համար։

«Նախագծով նախատեսվում է 168.8 մլն դրամ հատկացնել Շիրակի մարզի Ազատանի միջնակարգ դպրոցի տարրական դասարանների համար նախատեսված մասնաշենքի նորոգման աշխատանքների ապահովման համար։ Միջին և ավագ դասարանների համար նախատեսված մասնաշենքն արդեն իսկ կառուցել ենք։ Նոր մասնաշենք կա, բայց, որպեսզի դպրոցն ունենա ամբողջական միջավայր, անհրաժեշտ է նորոգել դպրոցի մյուս մասնաշենքը, որը կառուցվել է շուրջ 20 տարի առաջ։ Այս նախագծով հատկացվում է այս աշխատանքների համար անհրաժեշտ գումարների մի մասը։ Նախագծով նաև նախատեսվում է 310 մլն դրամ հատկացնել 82 դպրոցի նորոգման համար անհրաժեշտ տեխնիկական վիճակի զննության, չափագրության, նախահաշվային փաստաթղթերի մշակման ծառայության ձեռքբերման համար»,-ասաց նախարարը։

«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում նախարարությունն ընտրել է նորոգման ենթակա 121 դպրոց, որոնցից 21-ում արդեն ընթանում են աշխատանքները։ «Խոսքն ամբողջապես նույն ստանդարտը, կրթական միջավայրն ապահովելու մասին է, որում ներառված են սանհանգույցների, հատակի, տանիքի, ներքին հարդարման, ըստ անհարժեշտության պատուհանների, ջեռուցման, կոյուղու, լուսավորության, նաև տարածքի բարեկարգմանն ուղղված աշպատանքները»,-նշեց Անդրեասյանն ու հավելեց՝ 21 դպրոցներին, որոնցում ընթանում են աշխատանքներ, լրացուցիչ գումարներ են հատկացնում մասնավորապես շինարարական աշխատանքների հսկողության և այլ նպատակներով։ Խոսքը 22.4 մլն դրամի մասին է։

Նախագծով 21.8 մլն դրամի չափով ֆինանսավորում են Լոռու մարզի՝ շինարարությունն ավարտված կամ 2025 թվականին ավարտվող 14 մանկապարտեզ։ Մանկապարտեզներից 10-ում շինարարական աշխատանքներն ավարտված են, իսկ 4-ում կավարտվեն այս տարի։ Դրանք իրականացվել են սուբվենցիոն ծրագրերով։ Այժմ ՀՀ կառավարության կողմից գույքի գումարի հատկացումը հնարավորություն կտա մանկապարտեզները շահագործել ամբողջական պայմաններով։

 

 

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում