Թրամփի սահմանած մաքսատուրքերը չեն տարածվում նավթի և այլ էներգակիրների վրա

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած մաքսատուրքերը չեն տարածվում նավթի, գազի և վերամշակված արտադրանքի ներմուծման վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Սպիտակ տունը։ 

Ապրիլի 2-ին Թրամփը հայտարարել է, որ 10% բազային մաքսատուրքեր է սահմանում Միացյալ Նահանգներ ներկրվող բոլոր ապրանքների համար և ավելի բարձր մաքսատուրքեր՝ երկրի տասնյակ խոշորագույն առևտրային գործընկերների համար։ 

Այնուամենայնիվ, ինչպես հայտնել է Սպիտակ տան պաշտոնյան, այս նոր միջոցները չեն տարածվի Կանադայից և Մեքսիկայից, ինչպես նաև ցանկացած այլ երկրից էներգակիրների ներմուծման վրա։

Կանադան և Մեքսիկան ԱՄՆ ներկրվող նավթահումքի երկու խոշորագույն աղբյուրներն են, իսկ Եվրոպան մեծ քանակությամբ վառելիք է ներմուծում ԱՄՆ արևելյան ափ, որտեղ նավթավերամշակման գործարանների պակաս կա:

Թրամփն ապրիլի 2-ին հայտարարել է ԱՄՆ արտաքին առևտրային գործընկերների նկատմամբ փոխադարձ մաքսատուրքեր սահմանելու իր որոշման մասին։

«Սրանք փոխադարձ մաքսատուրքեր են։ Եթե նրանք մեր դեմ մաքսատուրքեր ունեն, ապա մենք մաքսատուրքեր ենք սահմանում նրանց դեմ», - ասել է նա՝ ելույթ ունենալով Սպիտակ տանը։

Թրամփը հավելել է, որ ամերիկյան մաքսատուրքերը «ամբողջովին փոխադարձ չեն լինի»։ Նա ցույց է տվել աղյուսակ, որտեղ երևում էր, թե ԱՄՆ-ի նկատմամբ ինչ մաքսատուրքեր են գործում այլ երկրներում և ինչ է սահմանում ԱՄՆ-ն ի պատասխան դրանց:

Ըստ աղյուսակի՝ Չինաստանում ամերիկյան ապրանքների համար մաքսատուրքերը միջինում կազմում են 67%, իսկ ԱՄՆ պատասխան մաքսատուրքերը կկազմեն 34%։ ԵՄ մաքսատուրքերը գնահատվում են 39%, պատասխան մաքսատուրքերը կկազմեն 20%: Ճապոնիայից ներկրվող ապրանքների համար մաքսատուրքերը կազմում են 46%, պատասխան մաքսատուրքերն ԱՄՆ-ից՝ 24%։ Ամերիկյան ապրանքների վրա հնդկական մաքսատուրքերը գնահատվում են 52%, պատասխան մաքսատուրքերը՝ 26%։

«Եթե ցանկանում եք, որ մաքսատուրքերը լինեն 0 տոկոս, ապա ձեր ապրանքներն արտադրեք այստեղ՝ ԱՄՆ-ում», - ասել է ԱՄՆ նախագահը։

Հայերեն Русский

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ