ԱՊՀ-ի մարդու իրավունքների հանձնաժողովն առաջարկում է ընդլայնել օմբուդսմենների լիազորությունները

3 րոպեի ընթերցում

ԱՊՀ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի փորձագետները մոդելային օրենքում առաջարկում են ընդլայնել մասնակից երկրների օմբուդսմենների լիազորությունները՝ նրանց իրավունք տալով արձագանքել առողջապահական և կրթական մարմինների անօրինական որոշումներին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի սոցիալական քաղաքականության և մարդու իրավունքների մշտական ​​հանձնաժողովի նիստում։

Օմբուդսմենի խոսքով՝ հանձնաժողովն զգալի աշխատանք է կատարել «Մարդու իրավունքների հանձնակատարի կարգավիճակի մասին» մոդելային օրենքի նոր խմբագրման գործում՝ հավաքելով առաջարկությունների մեծ փաթեթ։

«Առաջարկություններից մեկը կապված է այն հանգամանքի հետ, որ այսօր ոչ միայն պետական ​​մարմինները կարող են անօրինական կամ անհիմն որոշում կայացնել, որը պետք է լինի ՄԻՊ-ի ուշադրության կենտրոնում, այլև այն մարմինները, որոնք իրականացնում են հանրային գործառույթներ: Դրանք են թե՛ առողջապահությունը, թե՛ կրթական և այն մարմինները, որոնք զբաղվում են տնտեսական հարցերով: Ուստի մենք առաջարկել ենք ընդլայնել օմբուդսմենի լիազորություններն այդ ոլորտում և ընդլայնել մարդու իրավունքների հանձնակատարի իրավասությունը խախտված իրավունքների վերականգնման հարցում, եթե դրանք թույլ են տրվել  հասարակական գործառույթներ իրականացնող կազմակերպությունների կողմից», - ասել է Մոսկալկովան։

Բացի այդ, հանձնաժողովի անդամներն առաջարկում են կատարել փոփոխություններ, որոնք կապված են հանձնակատարին գանգատ ներկայացնելիս քաղաքացիների իրավունքների երաշխիքների ընդլայնման հետ։ 

«Մասնավորապես, այսօր՝ թվայնացման դարում, շատ կարևոր կլիներ օգտագործել էլեկտրոնային տեսքով դիմում ներկայացնելու, գուցեև, դիմողի անձնական կաբինետի բացման  ձևաչափը», - ասել է Մոսկալկովան։

Բացի այդ, նրա խոսքով՝ փորձագետների աշխատանքային խումբն առաջարկել է փոփոխություններ, որոնք վերաբերում են օմբուդսմենի անձեռնմխելիության ամրապնդմանը, անհիմն դատավարական գործողություններից պաշտպանմանը։ 

«Այս և մյուս առաջարկները, մեր կարծիքով, կմեծացնեն մարդու և քաղաքացու իրավունքների երաշխիքները և կընդլայնեն օմբուդսմենների կողմից կիրառվող միջոցները», - հավելել է հանձնակատարը:

Հայերեն Русский

ԱՄՆ զինված ուժերն Իրանի հետ հակամարտության սկզբից ի վեր կորցրել են 25 ինքնաթիռ և շուրջ 50 ԱԹՍ

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում միաձայն ընդունվել է Հայաստանի կողմից նախաձեռնված բանաձևը

Թրամփը խոսել է Իրանի հետ հակամարտության ավարտի և Հորմուզի նեղուցով նավթի արտահանումների մասին

Բրիտանացի ֆիզիկոս Բրայան Քոքսն արժանացել է STARMUS-ի գիտության հանրահռչակման Սթիվեն Հոքինգի մեդալին

Հայաստանն իրապես շարժվում է դեպի Եվրոպական միություն. Մարթա Կոս

Հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի օդանավակայաններին և Եմենի Ադեն քաղաքին

2027թ. հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է. փոփոխություններ և նոր հնարավորություններ

Թրամփը հայտարարել է, որ շուտով զրուցելու է Պուտինի հետ

Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ այսուհետ հասանելի կդառնա հանրությանը. ՔԿ նախագահը, ԿԳՄՍ նախարարը և Գլխավոր դատախազն այցելել են Ազգային պատկերասրահ

Սոչիի ափերի մոտ հեռակառավարվող նավակները հարվածել են լցանավի. խոշոր հրդեհ է բռնկվել