ՀՀ ԱԺ փոխնախագահն ու Կիպրոսի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին

1 րոպեի ընթերցում

Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի 1-ին ընդունել է Կիպրոսի արտակարգ եւ լիազոր դեսպան Միքայել Մավրոսին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, քննարկվել են Հայաստան-Կիպրոս բարեկամական հարաբերություններին ու խորհրդարանական համագործակցությանը վերաբերող հարցեր:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին:

Հայերեն ქართული Русский