Հնդկաստանում ճայթռուկների գործարանում պայթյունը 13 մարդու կյանք է խլել

1 րոպեի ընթերցում

Հնդկաստանի արևմտյան Գուջարաթի նահանգում ճայթռուկների արտադրության գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 13 մարդ է զոհվել։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հաղորդել են պաշտոնատար անձինք։

Ըստ տեղական վարչակազմի ներկայացուցիչ Միհիր Պատելի՝ պայթյունը տեղի է ունեցել առավոտյան, փլուզվել է արտադրամասի պատերից մեկը: Նրա խոսքով՝ ձեռնարկության տարածքում փլատակներից դուրս է բերվել 13 զոհի մարմին։ 4 մարդ վիրավորվել են, բայց գտնվում են կայուն վիճակում։

Նախնական տեղեկատվության համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել ճայթռուկների պատրաստման ժամանակ։ Պայթյունի վայրում հրդեհ է բռնկվել։ Կրակն արդեն մարվել է։ Փլվածքների տակ մնացած մարդկանց փրկելու գործողությունը շարունակվում է։

Հայերեն

Կառավարությունը միջոցներ է հատկացրել մարզական ենթակառուցվածքների զարգացման նպատակով

Շաքարի ներմուծողների թիվն ավելացել է, շուկայի ուսումնասիրությունը շարունակվում է․ Շուշան Սարգսյան

Դպրոցներում սպառողական կրթություն ներդնելու աշխատանքներ են սկսվել․ Շուշան Սարգսյան

Ղազախստանում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում

Առանց Իրանի յոթ պայմանների կատարման ԱՄՆ-ի հետ բանակցություններում առաջընթաց չի լինի. Ղալիբաֆ

ԱԺ-ում պատգամավորները բարձրացրել են առցանց տաքսիների գների և միջնորդավճարների հիմնավորվածության հարցը

Թաիլանդի մի քանի շրջան աղետի գոտի է հայտարարվել հեղեղումների պատճառով

Մհեր Գրիգորյանն ու Յոհաննես Լուխները քննարկել են վիզաների ազատականացման գործընթացը

Կաշառք ստանալու և տալու դեպքերի առթիվ քրեական գործով կալանավորվել է ՀԿԱԾ Շիրակի ստորաբաժանման պետը

«Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է». IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասին