Փրկարարները փորձում են գտնել Լիտվայում անհետ կորած 4-րդ ամերիկացի զինվորականին

2 րոպեի ընթերցում

Լիտվայում տեղակայված ամերիկյան ռազմական զորակազմին պատկանող M88 Hercules զրահամեքենայի անձնակազմի չորրորդ անդամի որոնողական աշխատանքները դեռ արդյունք չեն տվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին LRT ազգային ռադիոյի եթերում հայտարարել է Լիտվայի Հանրապետության պաշտպանության նախարար Դովիլե Շակալիենեն։

«Չորրորդ ամերիկացի զինծառայողին հայտնաբերելու գործընթացը շարունակվել է ողջ գիշեր, նրան գտնել չի հաջողվել, որոնողական աշխատանքները շարունակվում են», - նշել է նախարարը։

Մարտի 31-ին Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ուժերի միացյալ հրամանատարությունը հաստատել է անձնակազմի չորս անդամներից երեքի մահը:

Իրավիճակի առնչությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցում նշել է, որ իրեն տեղեկացրել են Պաբրադում հայտնաբերված երեք ամերիկացի զինվորների ճակատագրի մասին։

«Դա շատ ծանր մեքենա էր․․․ Թվում է, թե լճի ափը փլուզվել է մեծ ծանրության տակ: Գիշեր էր, շատ ցուրտ եղանակ, սառույց, այնպես որ, հավանաբար, զրահամեքենան սահել է․․․․ Դա հսկայական քաշով մեքենա է», - ասել է Թրամփը:

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն իր ցավակցությունն է հայտնել զոհվածների ընտանիքներին և շնորհակալություն հայտնել Լիտվային օգնության համար։

Մարտի 25-ի երեկոյան Պաբրադում Լիտվայի բանակի կենտրոնական զորավարժության գոտում վարժանքներից հետո չորս ամերիկացի զինծառայողներ M88 Hercules զրահամեքենայով դուրս են եկել և անհետացել։ Մարտի 26-ին մեքենան հայտնաբերվել է ամբողջությամբ ընկղմված ճահճի մեջ։ Մարտի 31-ի գիշերը մեքենան քարշակով հանել են ցամաք։ 

Հայերեն

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին