Գերմանիայի նախագահը ԵՄ-ին անդամակցության գործընթաց սկսելու Հայաստանի որոշումը համարձակ քայլ է համարում

3 րոպեի ընթերցում

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Եվրոպական միությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին Հայաստանի խորհրդարանի կողմից ընդունված որոշումը համարձակ քայլ է համարում՝ ընդգծելով, որ Բեռլինը հարգանքով է վերաբերվում Երևանի նման որոշմանը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Գերմանիայի նախագահը հայտարարել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ՝ խոսելով Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների խորացման, ինչպես նաև Բրյուսելի հետ Երևանի երկխոսության հեռանկարների և հետագա քայլերի մասին հարցի շուրջ։ 

Գերմանիայի նախագահն ընդգծել է, որ Բեռլինը հարգանքով է վերաբերվում Եվրոպական միությանն անդամակցության մեկնարկի մասին Հայաստանի խորհրդարանի ընդունած որոշմանը։

«Մենք հարգանքով ենք վերաբերվում այդ որոշմանը։ Դա համարձակ քայլ է։ Այստեղ բարեփոխումներին ուղղված շատ մեծ աշխատանք կա կատարելու, և մենք խոսել ենք նաև բարեփոխումների անհրաժեշտության մասին։ Ես այնպիսի տպավորություն ունեմ, որ Հայաստանում կա այն իրատեսական պատկերացումը, որ դեպի Եվրամիություն ճանապարհը երկար է»,-նշել է Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը։ 

Անդրադառնալով այդ հարցում Գերմանիայի աջակցությանը՝ Շտայնմայերը նշել է, որ Հայաստանն ու ԵՄ-ն բանակցություններ են վարում օրակարգային նոր փաստաթղթի ստորագրման շուրջ, ինչպես նաև հիշեցրել է, որ ԵՄ-ի արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ  Կայա Կալասը մոտ ապագայում ժամանելու է Հայաստան՝ այդ բոլոր հարցերի շուրջ բանակցություններ անցկացնելու նպատակով։

Գերմանիայի նախագահը հայտարարել է, որ Հայաստան-ԵՄ հարաբերություններին պետք  չէ թերահավատորեն մոտենալ, իսկ դրանց զարգացումը կօգնի Հայաստանի տնտեսության զարգացմանը։

Հայաստանի Ազգային ժողովը մարտի 26-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը։

Նախագծի փոփոխված վերջնական ձևակերպմամբ սահմանվում է. «Հայաստանի Հանրապետությունը, նպատակ ունենալով զարգացնել ժողովրդավարական ինստիտուտները, բարձրացնել հասարակության բարեկեցությունը, ամրապնդել երկրի անվտանգությունը, դիմակայունությունը և իրավունքի գերակայությունը, հայտարարում է Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկը»։

Հայերեն English Français Русский

Ֆոն դեր Լայենը Patriot հրթիռների արտադրողներին կոչ է արել արագացնել դրանց մատակարարումները Կիևին

Արփինե Սարգսյանը ծանոթացել է Վրաստանի ՆԳՆ քրեագիտական և սահմանապահ ստորաբաժանումների աշխատանքին

ԻՀՊԿ-ն հայտնել է ամերիկյան 52-րդ MQ-9 ԱԹՍ-ի ոչնչացման մասին Հորմուզի նեղուցի օդային տարածքում

Ռալֆ Յիրիկյանն Առաջնորդության դպրոցի մասնակիցների հետ քննարկել է ժամանակակից առաջնորդության մարտահրավերները

Wildberries-ի նոր լոգիստիկ կենտրոնը՝ հայ վաճառողների համար արտահանման կետ

ԱՄՆ պետքարտուղարությունը կոչ է արել ամերիկացիներին վերանայել Սաուդյան Արաբիա ուղևորությունները

Արաղչին Պեկինում հանդիպել է Չինաստանի ԱԳ նախարար Վան Իի հետ

Ուրսուլա ֆոն դեր Լայենը Կանադային առաջարկել է դառնալ ԵՄ առաջին ասոցացված անդամը

Կառուցապատման ոլորտում բացահայտվել են ավելի քան 2.4 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառության դեպքեր

Բոլիվիան և Պարագվայը սահմանի սահմանագծումն ավարտել են 88 տարվա ընթացքում