Հայտնի են Գյումրու ավագանու ընտրությունների 5 ընտրատեղամասերի ամփոփ արդյունքները

2 րոպեի ընթերցում

Գյումրու 82 ընտրատեղամասերից 5-ում  ամփոփվել են ավագանու ընտրությունների արդյունքները:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից, 5 տեղամասերում ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 4 526, որից քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը՝ 1 801: 

Արդյունքում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին քվեարկել է 615 ընտրող, Հայաստանի Կոմունիստական  կուսակցությունը ստացել է 315 ձայն, «Ապրելու Երկիր» կուսակցությունը՝ 71,  «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքը՝ 146, «Հայաստանի Աշխատավորական Սոցիալական Կուսակցություն»-ը՝ 27, «Եվրադաշինք» կուսակցությունների դաշինքը՝ 75,  «Դեմոկրատական Այլընտրանք» կուսակցությունը՝ 32,  «Մեր Քաղաքը» կուսակցությունների դաշինքը՝ 305, «Իմ Հզոր Համայնք» կուսակցությունը՝ 200: 

Շիրակի մարզի Գյումրի և Արմավիրի մարզի Փարաքար համայնքներում մարտի 30-ին անցկացվել են ավագանու արտահերթ ընտրություններ։ 

Շիրակի մարզի Գյումրի համայնքում ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 9 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյան), Հայաստանի Կոմունիստական կուսակցություն (քաղաքապետի թեկնածու՝ Վարդան Ղուկասյան), «Ապրելու երկիր» կուսակցություն (քաղաքապետի թեկնածու՝ Կարեն Մալխասյան), «Մայր Հայաստան» դաշինք (քաղաքապետի թեկնածու՝ Կարեն Սիմոնյան), «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն» (քաղաքապետի թեկնածու՝ Արտյոմ Թումանյան), «Եվրադաշինք» կուսակցությունների դաշինք (քաղաքապետի թեկնածու՝ Լևոն Բարսեղյան), «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն (քաղաքապետի թեկնածու՝ Արտյոմ Ղարաղազարյան), «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինք (քաղաքապետի թեկնածու՝ Մարտուն Գրիգորյան), «Իմ հզոր համայնք» կուսակցություն (քաղաքապետի թեկնածու՝ Ռուբեն Մխիթարյան)։ 

Հայերեն

ՀԱՄԱՍ-ը բոլոր պաղեստինյան խմբավորումներին միավորվելու կոչ է արել

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքները

Քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև ագրոպարենային ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները

ԿԸՀ նախագահը պարզաբանել է Նարեկ Կարապետյանի վերաբերյալ գլխավոր դատախազության միջնորդության մասին որոշումը

Հայաստանն ու Կանադան քննարկել են առաջնահերթ ուղղություններով երկկողմ օրակարգի հարստացման հեռանկարները

Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին

ԱՀԿ-ն հայտնել է, որ էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1000-ը

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին

Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին