Հայտնի են Գյումրու ավագանու ընտրությունների 5 ընտրատեղամասերի ամփոփ արդյունքները
2 րոպեի ընթերցում

Գյումրու 82 ընտրատեղամասերից 5-ում ամփոփվել են ավագանու ընտրությունների արդյունքները:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից, 5 տեղամասերում ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 4 526, որից քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը՝ 1 801:
Արդյունքում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին քվեարկել է 615 ընտրող, Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը ստացել է 315 ձայն, «Ապրելու Երկիր» կուսակցությունը՝ 71, «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքը՝ 146, «Հայաստանի Աշխատավորական Սոցիալական Կուսակցություն»-ը՝ 27, «Եվրադաշինք» կուսակցությունների դաշինքը՝ 75, «Դեմոկրատական Այլընտրանք» կուսակցությունը՝ 32, «Մեր Քաղաքը» կուսակցությունների դաշինքը՝ 305, «Իմ Հզոր Համայնք» կուսակցությունը՝ 200:
Շիրակի մարզի Գյումրի և Արմավիրի մարզի Փարաքար համայնքներում մարտի 30-ին անցկացվել են ավագանու արտահերթ ընտրություններ։
Շիրակի մարզի Գյումրի համայնքում ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 9 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյան), Հայաստանի Կոմունիստական կուսակցություն (քաղաքապետի թեկնածու՝ Վարդան Ղուկասյան), «Ապրելու երկիր» կուսակցություն (քաղաքապետի թեկնածու՝ Կարեն Մալխասյան), «Մայր Հայաստան» դաշինք (քաղաքապետի թեկնածու՝ Կարեն Սիմոնյան), «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն» (քաղաքապետի թեկնածու՝ Արտյոմ Թումանյան), «Եվրադաշինք» կուսակցությունների դաշինք (քաղաքապետի թեկնածու՝ Լևոն Բարսեղյան), «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն (քաղաքապետի թեկնածու՝ Արտյոմ Ղարաղազարյան), «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինք (քաղաքապետի թեկնածու՝ Մարտուն Գրիգորյան), «Իմ հզոր համայնք» կուսակցություն (քաղաքապետի թեկնածու՝ Ռուբեն Մխիթարյան)։