Իրավունք

Գյումրիում և Փարաքարում ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 4 ահազանգ է ստացվել

2 րոպեի ընթերցում

Գյումրիում և Փարաքարում ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 4 ահազանգ է ստացվել

Գյումրու և Փարաքարի ՏԻՄ ընտրությունների ընթացքում, մարտի 30-ի ժամը 16։00-ի դրությամբ, ՆԳՆ ոստիկանությունում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 4 ահազանգ, որոնք ստուգման փուլում են։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարությունից՝ մանրամասնելով, որ քվեարկության գաղտնիությունը խախտելու՝ 1 և խուլիգանության ու ընտրական գործընթացի պատշաճ կազմակերպման համար անհրաժեշտ առարկաները հափշտակելու 1 դեպքով փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։ 

Հաղորդագրության համաձայն՝ ստուգվում են նաև մամուլում և սոցիալական հարթակներում ընտրությունների վերաբերյալ հրապարակումները։ Արդյունքներով կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Ներկայացնելով  Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից կատարված աշխատանքները, ՆԳՆ-ից տեղեկացրել են, որ ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու մասին դիմում ներկայացրել և տեղեկանք են ստացել 46 անձ, որոնցից  26 քաղաքացի Գյումրի համայնքում, 20-ը՝  Փարաքարում։  Ընտրություններին մասնակցելու համար ժամանակավորապես տրվող անձը հաստատող փաստաթուղթ (ձև 9) ստացել է 10 անձ, որոնցից՝ Գյումրի համայնքում՝ 6 քաղաքացի, Փարաքարում՝ 4: 

ՆԳՆ շրջիկ ձևաչափով սպասարկման գրասենյակների աշխատակիցները 144 քաղաքացու տրամադրել են խորհրդատվություն, մասնավորապես՝ Գյումրիում՝ 111 անձի, իսկ Փարաքարում՝ 33:

ՆԳՆ թեժ գծին ընտրությունների վերաբերյալ հեռախոսազանգեր չեն ստացվել։

Գերատեսչության Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում գործող «Զանգերի կենտրոնում» ընտրությունների կազմակերպման և անցկացման վերաբերյալ ստացվել է 2 զանգ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում