Իրավունք

Գյումրիում և Փարաքարում ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների 2 ահազանգ է ստացվել

2 րոպեի ընթերցում

Գյումրիում և Փարաքարում ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների 2 ահազանգ է ստացվել

Գյումրիում և Փարաքարում  ավագանու ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ,  մարտի 30-ի ժամը 12։00-ի դրությամբ, 2 ահազանգ է ստացվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից, մանրամասնելով, որ ահազանգերը ստուգման փուլում են։ 

Կառույցի հավաստմամբ՝ ստուգվում են նաև մամուլում և սոցիալական հարթակներում ընտրությունների վերաբերյալ հրապարակումները: Արդյունքներով կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Ներկայացնելով Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից կատարված աշխատանքները՝ ՀՀ ՆԳՆ-ն հաղորդագրության մեջ նշել է, որ  ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու մասին դիմում ներկայացրել և տեղեկանք են ստացել 14 անձ, որոնցից՝ Գյումրի համայնքում՝ 7 քաղաքացի,  Փարաքար համայնքում՝ 7։  Ընտրություններին մասնակցելու համար ժամանակավորապես տրվող անձը հաստատող փաստաթուղթ (ձև 9) ստացել են 5 անձ, որոնցից՝ Գյումրի համայնքում՝ 3 քաղաքացի,  Փարաքարում՝ 2:

ՆԳՆ թեժ գծին ընտրությունների վերաբերյալ հեռախոսազանգեր չեն ստացվել։ 

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում գործող «Զանգերի կենտրոնում» նույնպես  ընտրությունների կազմակերպման և անցկացման վերաբերյալ զանգեր չեն ստացվել։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում