Միացյալ Նահանգներ

Թրամփը ՌԴ-ի դեմ պատժամիջոցների պայմանների վերաբերյալ որոշում կկայացնի իր թիմի հետ խորհրդակցություններից հետո

1 րոպեի ընթերցում

Թրամփը ՌԴ-ի դեմ պատժամիջոցների պայմանների վերաբերյալ որոշում կկայացնի իր թիմի հետ խորհրդակցություններից հետո

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինայում հրադադարի ռեժիմի ընդլայնման դիմաց Ռուսաստանի դեմ որոշ պատժամիջոցների հնարավոր վերացման հարցում որոշում կկայացնի իր թիմի հետ խորհրդակցելուց հետո։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ 

«Դրանք բազմաթիվ պատժամիջոցներ են, այդ թվում՝ ոչ ամերիկյան։ Ռուսաստանի ներկայացուցիչները Էր-Ռիադում ԱՄՆ պատվիրակության հետ բանակցություններում քննարկել են որոշ պատժամիջոցներ, որոնք, ըստ իմ տվյալների, նույնիսկ ամերիկյան չեն։ Այսինքն՝ մենք չենք կարող դրանք վերացնել, եթե նույնիսկ ցանկանանք»,-նշել է Ռուբիոն։

ԱՄՆ պետքարտուղարի խոսքով՝ ամերիկյան կողմը ներկայում վերլուծում է բանակցությունների արդյունքները։ Նա նշել է, որ պատշաճ գնահատումից հետո մի քանի տարբերակներ կզեկուցվեն նախագահ Թրամփին՝ համապատասխան որոշում կայացնելու համար։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում