ԱՄՆ նախագահը հայտարարել է Կանադայի վարչապետի հետ արդյունավետ զրույցի մասին
1 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի հետ ունեցած հեռախոսազրույցի մասին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա գրել է Truth Social-ում արված գրառման մեջ։
Թրամփը նշել է, որ զրույցն եղել է արդյունավետ, և նրանք ծրագրում են հանդիպում Կանադայի առաջիկա ընտրություններից հետո։
«Ես հենց նոր ավարտեցի զրույցը Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի հետ։ Դա չափազանց արդյունավետ զրույց էր։ Մենք համաձայնության եկանք շատ հարցերի շուրջ և կհանդիպենք Կանադայի առաջիկա ընտրություններից անմիջապես հետո՝ աշխատելու քաղաքականության, բիզնեսի և բոլոր այլ գործոնների վրա, որոնք ի վերջո օգուտ կբերեն ինչպես Ամերիկայի Միացյալ Նահանգներին, այնպես էլ Կանադային։ Շնորհակալություն ուշադրության համար այս հարցում»,- գրել է Թրամփը։