Քաղաքականություն

Հայաստանի և Շվեյցարիայի ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցություններում քննարկվել է երկկողմ հարաբերությունների հարցերի լայն շրջանակ

1 րոպեի ընթերցում

Հայաստանի և Շվեյցարիայի ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցություններում քննարկվել է երկկողմ հարաբերությունների հարցերի լայն շրջանակ

Բեռնում մարտի 28-ին Հայաստանի Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ՝ ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Սամվել Մկրտչյանի և Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային գերատեսչության Եվրասիական տարածաշրջանի վարչության պետ Մուրիել Պենըվերի գլխավորությամբ: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, քննարկվել է երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ: Երկուստեք ընդգծվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հետագա ընդլայնման անհրաժեշտությունը:

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստանի և Շվեյցարիայի միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակի կապակցությամբ, անդրադարձել միջազգային հարթակներում արդյունավետ փոխգործակցությանը: 

Ըստ աղբյուրի՝ հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին: Հայկական կողմը բարձր է գնահատել տարածաշրջանում կայուն խաղաղությանն ուղղված ջանքերին Շվեյցարիայի հետևողական աջակցությունը:

Մտքեր են փոխանակվել նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի հրատապ հարցերի շուրջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում