Իսրայելը հարվածել է Լիբանանի հարավին՝ ի պատասխան իր տարածքի վրա հարձակման

3 րոպեի ընթերցում

Իսրայելական բանակը ռումբեր է նետել Լիբանանի հարավում գտնվող Խիամ գյուղաքաղաքի վրա և սպառնացել ռմբակոծել մայրաքաղաք Բեյրութը, եթե իսրայելական բնակավայրերն անվտանգություն չունենան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Al Jazeera-ն։

Իսրայելը հրետանային հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում գտնվող Քֆար Սիր, ինչպես նաև Յահմուր բնակավայրերի շրջակայքին։

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ Լիբանանի կողմից երկու հրթիռ է արձակվել Քիրյաթ Շմոնա բնակավայրի ուղղությամբ, որոնցից մեկը ԻՊԲ-ն որսացել է, իսկ երկրորդն ընկել է լիբանանյան տարածքում։

«Եթե Քիրյաթ Շմոնայի և Գալիլեայի բնակիչներն անվտանգություն չունենան, ապա Բեյրութում խաղաղություն չի լինի», - ասել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը:

Կացը հավելել է, որ Լիբանանի կառավարությունն ուղղակի պատասխանատվություն է կրում դեպի Գալիլեա յուրաքանչյուր արկի արձակման համար:

Միևնույն ժամանակ, Իսրայելը շարունակում է իր ամենօրյա հարձակումները հարավային Լիբանանի գյուղերի և քաղաքների վրա՝ խախտելով հրադադարի ռեժիմը:

Ավելի վաղ Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ մարտի 27-ին 5 մարդ է զոհվել երկրի հարավում գտնվող երկու բնակավայրերի վրա իսրայելական ավիահարվածների հետևանքով։

Նախորդ շաբաթվանից Իսրայելը սաստկացրել է իր հարձակումները Լիբանանի վրա՝ պնդելով, որ իր հյուսիսային բնակավայրերից մեկը լիբանանյան կողմից հրթիռային հարձակման է ենթարկվել: «Հեզբոլլահ» շարժումը, սակայն, հերքել է իր առնչությունը հարձակմանը:

2023 թ. հոկտեմբերից, Գազայի հատվածում ռազմական գործողություններին զուգահեռ, «Հեզբոլլահ»-ի և Իսրայելի միջև սկսվել էր սահմանային առճակատում, որը 2024 թ. սեպտեմբերի 23-ից վերաճել էր լայնամասշտաբ պատերազմի, որի հետևանքով Լիբանանում զոհվել էր ավելի քան 4000 մարդ, 17 000 մարդ՝ վիրավորվել։ Չնայած 2024 թ. նոյեմբերի 27-ին ուժի մեջ մտած հրադադարի մասին համաձայնագրին, շարունակվում են փոխադարձ մեղադրանքները հրադադարը խախտելու վերաբերյալ։

Իսրայելը, չնայած հրադադարի պայմաններին, հրաժարվել է իր ուժերը մինչև փետրվարի 18-ը դուրս բերել հարավային Լիբանանից: Նա իրականացրել է ուժերի մասնակի դուրսբերում և շարունակում է օկուպացնել լիբանանյան հինգ խոշոր բլուրներ այն տարածքներում, որոնք գրավել էր վերջին պատերազմի ժամանակ:

Հայերեն

Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են առևտրի ոլորտում համագործակցությունը խորացնելու հեռանկարները

Հայաստանի պատմության թանգարանն ու Աթենքի ազգային հնագիտական թանգարանը համատեղ ցուցահանդեսներ կիրականացնեն

Վահան Կոստանյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի հարցերով հատուկ բանագնացի տեղակալի հետ

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալն այցելել է մի շարք զորամասեր

Ռազմական ոստիկանության պետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի

Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Փրկարարներն արձագանքել են քամու հետևանքով գրանցված դեպքերին

Վահան Կոստանյանը Նեապոլում հանդիպել է Իտալիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ