Քաղաքականություն

Ընդդիմադիր պատգամավորի կարծիքով՝ Ադրբեջանը ձգձգելու է խաղաղության համաձայնագրի ստորագրումը

2 րոպեի ընթերցում

Ընդդիմադիր պատգամավորի կարծիքով՝ Ադրբեջանը ձգձգելու է խաղաղության համաձայնագրի ստորագրումը

Ազգային ժողովի ընդդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը կարծում է, որ Ադրբեջանը ձգձգելու է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստի ստորագրման գործընթացը և փորձելու է Հայաստանից զիջումներ ստանալ: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատգամավորը նման տեսակետ հայտնեց խորհրդարանական ճեպազրույցում: 

Նա նշեց, որ Ադրբեջանը, բացի  համաձայնեցված այդ 17 կետից, ունի մի խումբ այլ պահանջներ՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխություն, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում, այսպես կոչված փախստականների վերադարձ և այլն: Ադրբեջանը ձգձգում է բանակցային գործընթացը, հանդես է գալիս նոր նախաձեռնություններով: 

«Ես կարծում եմ, որ այս փուլում ևս Ադրբեջանը ձգձգելու է բանակցային գործընթացում մասնավորապես փաստաթղթի ստորագրման գործընթացը և փորձելու է Հայաստանից ստանալ նոր զիջումներ»,-ասաց Տիգրան Աբրահամյանը:

Հայաստանն ու Ադրբեջանը մարտի 13-ին հայտարարել են խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցնելու և դրա շուրջ բանակցություններն ավարտելու ուղղությամբ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին առաջարկել է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և վայրի վերաբերյալ, Ադրբեջանը, մինչդեռ, նախապայմաններ է առաջ քաշում համաձայնագիրը ստորագրելու համար։ Մասնավորապես, ադրբեջանական կողմը շարունակում է պնդել կեղծ թեզը, թե Հայաստանի Սահմանադրությունը իբր տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ՝ որպես խաղաղության համաձայնագիրը ստորագրելու նախապայման դնելով ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը։ Ադրբեջանի երկրորդ նախապայմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումն է։ Նախապայմաններին զուգահեռ Ադրբեջանը մի քանի օր շարունակում կեղծ լուրեր էր տարածում, թե Հայաստանի զինված ուժերը սահմանի տարբեր հատվածներում իբր կրակում են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։    

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում