Ռուսաստանն ուկրաինացի հինգ երեխայի է վերադարձրել Կատարի միջնորդությամբ

2 րոպեի ընթերցում

Հինգ երեխաներ շուտով կմիանան իրենց հարազատներին Ուկրաինայում՝ ՌԴ նախագահին առընթեր երեխաների իրավունքների հարցերով հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի աջակցությամբ և Կատարի միջնորդությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է ՏԱՍՍ-ի թղթակիցը։

Ռուսաստանում Կատարի դեսպան Ահմեդ բեն Նասեր Ալ Թանին և երեխաների օմբուդսմենի աշխատակազմի ղեկավար Ալեքսեյ Ղազարյանը Մոսկվայում Կատարի դեսպանատանը հանդիպել են երեխաների, նրանց մերձավորների և ուղեկցող անձանց հետ։

Ինչպես լրագրողներին հայտնել է հանձնակատար Մարիա Լվովա-Բելովան, Ուկրաինայում իրենց հարազատների՝ հիմնականում մայրերի և հայրերի հետ կմիավորվի հինգ երեխա՝ 11-ից 17 տարեկան երկու աղջիկ և երեք տղա:

«Շնորհակալություն Կատարի պետությանն այս գործընթացում օգնության համար. նրանք ստանձնում են բանակցություններն ուկրաինական կողմի հետ, տրանսպորտային և այլ ծախսեր, երեխաների և նրանց մերձավորների ուղեկցությունը: Օգնել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեն և պրոֆիլային  գերատեսչությունների ներկայացուցիչներ», - ընդգծել է Լվովա-Բելովան:

Երեխաների օմբուդսմենի մամուլի ծառայության տվյալներով՝  ՌԴ նախագահին առընթեր երեխաների իրավունքների հարցերով հանձնակատարի աջակցությամբ Ռուսաստանում 13 ընտանիքի 20 երեխա միավորվել է հարազատների հետ, 80 ընտանիքից 100 երեխա միավորվել է հարազատների հետ Ուկրաինայում և երրորդ երկրներում:

Հայերեն

ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքում գտնվող երկու հողամասերի նկատմամբ

Դոմինիկյան Հանրապետությունում գիշերային ակումբի տանիքի փլուզման զոհերի թիվը հասել է 113-ի

ԱՍՀ նախարարն ու ՀՀ-ում Եգիպտոսի դեսպանը քննարկել են Հայաստանում եգիպտացիների աշխատանքի կազմակերպման հարցերը

ԵԱՏՄ-ում աշխատում են ռոումինգում արդար սակագներ սահմանելու ուղղությամբ

Փեզեշքիանը հաստատել է, որ Օմանում ԱՄՆ-ի հետ բանակցությունները տեղի կունենան միջնորդների միջոցով

Բաբկեն Սեդրակյանն այցելել է Չեխիա՝ Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների արդիականացման ծրագրերի շրջանակներում

Հայ-գերմանական համագործակցությունը հնարավորություն կտա Հայաստանում զարգացնել նորագույն սրտաբանական ուղղությունները

Դատախազությունը պահանջում է Արկադի Համբարձումյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել 8 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, 5,5 միլիարդ դրամ

Փոխնախարարն ընդգծեց ճանապարհային երթևեկության անվտանգության հարցով միջգերատեսչական համագործակցության կարևորությունը

ՀՀ-ն պատրաստ է միջազգային փորձագետների ներգրավմամբ ստուգել Ադրբեջանին տրամադրած ականապատ տարածքների քարտեզների ճշգրտությունը