Միացյալ Նահանգներ

Չինաստանը Թրամփին մեղադրել «բուլինգի գործելակերպի» կիրառման մեջ՝ 104% մաքսատուրքերի պատճառով

1 րոպեի ընթերցում

Չինաստանը Թրամփին մեղադրել «բուլինգի գործելակերպի» կիրառման մեջ՝ 104% մաքսատուրքերի պատճառով

Չինաստանի ժողովուրդը չպետք է զրկվի «զարգանալու իր օրինական իրավունքից» երկրի ապրանքների նկատմամբ սահմանված մաքսատուրքերի պատճառով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակին։

Արձագանքելով ԱՄՆ-ի կողմից 104% մաքսատուրքերի՝ ուժի մեջ մտնելուն, գերատեսչության խոսնակ Լին Ցզյանն ԱՄՆ-ին մեղադրել է «բուլինգի գործելակերպ» կիրառելու մեջ և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին կոչ արել «ցուցաբերել հավասարության, փոխադարձ հարգանքի և փոխադարձության վերաբերմունք»՝ ստեղծված տարաձայնությունները երկխոսության միջոցով լուծելու համար։

Ըստ պաշտոնյայի՝ եթե Թրամփը պնդում է, որ առևտրային պատերազմ հրահրվի, ապա «Չինաստանը ստիպված կլինի պայքարել մինչև վերջ»։ 

Ապրիլի 9-ին ԱՄՆ-ի 60 խոշորագույն առևտրային գործընկերների  համար ուժի մեջ են մտել Թրամփի սահմանած բարձր մաքսատուրքերը։ 

Չինական ապրանքների համար սահմանվել են 104% մաքսատուրքեր։ Տուրքերի թիվը կրկնապատկվել է նախագահ Թրամփի կողմից այն բանից հետո, երբ Պեկինը հրաժարվել է հետ կանգնել պատասխան միջոցներ ձեռնարկելու իր սպառնալիքներից։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում