Միացյալ Նահանգներ

Apple-ի բաժնետոմսերը 23%-ով անկում են գրանցել. Microsoft-ը կրկին դարձել է աշխարհի ամենաթանկ ընկերությունը

1 րոպեի ընթերցում

Apple-ի բաժնետոմսերը 23%-ով անկում են գրանցել. Microsoft-ը կրկին դարձել է աշխարհի ամենաթանկ ընկերությունը

Ամերիկյան ՏՏ հսկա Microsoft Corp.-ը կրկին աշխարհի ամենաթանկ ընկերությունն է դարձել այն բանից հետո, երբ Apple Inc.-ի բաժնետոմսերը վերջին չորս առևտրային նստաշրջանի ընթացքում 23%-ով անկում են գրանցել: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից:

Ապրիլի 8-ին սակարկությունների փակման պահին Microsoft-ի շուկայական արժեքը կազմում էր 2,64 տրիլիոն դոլար, իսկ Apple-ինը` 2,59 տրիլիոն դոլար:

Վերլուծաբանների գնահատումներով՝ Apple-ը մյուս ընկերություններից ավելի շատ է տուժում Չինաստանից ներկրվող ապրանքների նկատմամբ սահմանված բարձր մաքսատուրքերից, քանի որ Apple-ի արտադրանքի զգալի մասն արտադրվում է Չինաստանում։ UBS ֆինանսական ընկերության փորձագետները կարծում են, որ արդյունքում iPhone 16 Pro Max-ի գներն ԱՄՆ-ում կարող են կտրուկ աճել 350 դոլարով:

Միևնույն ժամանակ, ըստ Jefferies ֆինանսական ընկերության վերլուծաբանների՝ «Microsoft»-ը գտնվում է այն ընկերությունների շարքում, որոնք «ավելի լավ են պաշտպանված» մաքսատուրքերի պատճառով առաջացած անորոշությունից:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում