Ռուսաստան

Զախարովան անդրադարձել է ՌԴ-ում սահմանված նոր միգրացիոն կանոններին

1 րոպեի ընթերցում

Զախարովան անդրադարձել է ՌԴ-ում սահմանված նոր միգրացիոն կանոններին

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ միգրացիոն ոլորտում ՌԴ կողմից ընդունվող բոլոր նորմերը ուղղված են անվտանգության բարձրացմանը, հասարակական կարգի պահպանմանը և կատարելագործմանը կամ համապատասխան գործընթացների պարզեցմանը։ 

«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ անդրադառնալով ՌԴ այցելության համար այդ նպատակով ստեղծվող բջջային հավելվածի միջոցով այլ երկրների քաղաքացիների նախապես պարտադիր գրանցմանը՝ Զախարովան նշել է, որ այն վիզային ռեժիմ չի ենթադրում։ 

«ՌԴ ում մշակված բոլոր նախաձեռնությունները միգրացիայի կարգավորման ոլորտում ենթարկվում են նախնական մանրազնին  վերլուծության, համապատասխանեցվում են մեր երկրի միջազգային պարտավորություններին` այդ թվում ԵԱՏՄ սահմաններում»,- նշել է ՌԴ պաշտոնական ներկայացուցիչը։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում