Քաղաքականություն

ՀՀ-ն պատրաստ է միջազգային փորձագետների ներգրավմամբ ստուգել Ադրբեջանին տրամադրած ականապատ տարածքների քարտեզների ճշգրտությունը

3 րոպեի ընթերցում

ՀՀ-ն պատրաստ է միջազգային փորձագետների ներգրավմամբ ստուգել Ադրբեջանին տրամադրած ականապատ տարածքների քարտեզների ճշգրտությունը

Հայաստանը պատրաստ է ստուգել Ադրբեջանին տրամադրած ականապատ տարածքների քարտեզների ճշգրտությունը միջազգային փորձագետների ներգրավմամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ անդրադառնալով ականապատ տարածքների քարտեզների վերաբերյալ Բաքվի պահանջների մասին լրատվամիջոցների հարցմանը: 

«Կարևորելով մարդասիրական խնդիրների լուծումը՝ 2021 թվականի հունիսի 12-ին, հուլիսի 3-ին, հոկտեմբերի 19-ին, նոյեմբերի 1-ին և նոյեմբերի 29-ին Հայաստանը միակողմանիորեն, առանց նախապայմանների Ադրբեջանին տրամադրել է ականապատ տարածքների 972 գրանցամատյան»,–գրել է Բադալյանը:

Նա հավելել է՝ դեռ ավելին, հավատարիմ մնալով հումանիտար հարցերում համագործակցության սկզբունքներին՝ Հայաստանը հարցումների միջոցով կազմել և 2024 թվականի սկզբին ականապատ տարածքների նոր գրանցամատյաններ է փոխանցել Ադրբեջանին։

«Ադրբեջանը շարունակաբար կասկածի տակ է դնում այդ քարտեզների ճշգրտությունը՝ չնայած մեր բազմաթիվ հայտարարություններին, որ «ավելի լավ կամ ավելի ճշգրիտ» քարտեզներ չկան։ Հայաստանը, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, պատրաստ է ստուգել այդ քարտեզների ճշգրտությունը միջազգային փորձագետների ներգրավմամբ»,–նշել է խոսնակը: 

ԱԳՆ-ից հիշեցրել են՝ Արդարադատության միջազգային դատարանը միանշանակ մերժել է Հայաստանի նկատմամբ ժամանակավոր միջոց կիրառելու Բաքվի պահանջը, որով Ադրբեջանը Հայաստանին մեղադրում էր ականապատման գործողությունների մեջ:  

Բաքուն վերջին օրերին կրկին սկսել է մեղադրանքներ հնչեցնել Երևանի հասցեին, թե իբր Հայաստանի կողմից իրեն տրամադրված ականապատ տարածքների քարտեզները ոչ ճշգրիտ են ու պիտանի չեն։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում