ՀՀ ԱԳ փոխնախարարն անդրադարձել է սահմանին հրադադարի խախտումների վերաբերյալ Ադրբեջանի ապատեղեկատվություններին

3 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի դիտարկմամբ՝ հայ-ադրբեջանական սահմանային գոտում Հայաստանի զինված ուժերի կողմից հրադադարի խախտումների մասին Ադրբեջանից հնչող ապատեղեկատվությունները որևէ դրական ազդեցություն չեն ունենում երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման մթնոլորտի վրա։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Վահան Կոստանյանը հայտարարել է կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում։

«Հստակորեն կարող եմ արձանագրել, որ այդ կեղծ հայտարարությունները որևէ կերպ դրականորեն չեն ազդում մթնոլորտի վրա։ Այնուամենայնիվ, մենք հայտարարել ենք, որ պատրաստ ենք բանակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման տեղի և ժամկետների վերաբերյալ և այս պահին սպասում ենք ադրբեջանական կողմի արձագանքին»,-նշել է Կոստանյանը։  

Անդրադառնալով հարցին, թե լինելո՞ւ է արդյոք որևէ երրորդ երկրի մասնակցություն այդ համաձայնագրի ստորագրմանը՝ Վահան Կոստանյանը հիշեցրեց, որ կարգավորման գործընթացն արդեն տևական ժամանակ է՝ իրականացվում է երկկողմ բանակցությունների հիման վրա։

«Գիտեք, որ քննարկումները և բանակցություններն, ըստ էության, երկկողմ են ընթացել, այս պահին այլ մանրամասներ չկան։ Բնականաբար, երբ լինել այս առումով նորություններ, արտաքին գործերի նախարարությունը և կառավարությունը պատեհ պահին կտեղեկացնեն հանրությանը»,-շեշտել է Կոստանյանը։ 

Հայաստանն ու Ադրբեջանը մարտի 13-ին հայտարարել են խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցնելու և դրա շուրջ բանակցություններն ավարտելու ուղղությամբ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին առաջարկել է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և վայրի վերաբերյալ, Ադրբեջանը, մինչդեռ, նախապայմաններ է առաջ քաշում համաձայնագիրը ստորագրելու համար։ Մասնավորապես, ադրբեջանական կողմը շարունակում է պնդել կեղծ թեզը, թե Հայաստանի Սահմանադրությունը իբր տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ՝ որպես խաղաղության համաձայնագիրը ստորագրելու նախապայման դնելով ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը։ Ադրբեջանի երկրորդ նախապայմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումն է։ Նախապայմաններին զուգահեռ Ադրբեջանը մի քանի օր շարունակում կեղծ լուրեր էր տարածում, թե Հայաստանի զինված ուժերը սահմանի տարբեր հատվածներում իբր կրակում են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։  

Հայերեն English Español فارسی 中文

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում