Հայաստանը ճանաչվել է առաջատար ուղղություն Economy Middle East պարբերականի 15 լավագույն տոնական ճամփորդությունների ցանկում

2 րոպեի ընթերցում

Հայաստանը ճանաչվել է առաջատար ուղղություն Economy Middle East պարբերականի Eid Al-Fitr 2025-ի 15 լավագույն տոնական ուղևորությունների ցանկում։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պարբերականը նշում է, որ Հայաստանը, որն ունի հարուստ պատմություն և գեղեցիկ բնություն, առաջարկում է զբոսաշրջային տեսարժան վայրերի բազմազանություն՝ այդպիսով երկիրը դարձնելով «Eid Al-Fitr 2025»-ի շրջանակներում այցելության իդեալական ուղղություններից մեկը: 

Պարբերականը որպես զբոսաշրջիկների համար հետաքրքիր վայրեր նշել է Երևանի Կասկադ համալիրը, Երևանի Հանրապետության հրապարակը, Մատենադարանը։ Նշվում է, որ Գառնիի հնագույն տաճարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում ընդգրկված Գեղարդ վանական համալիրը երկրի հարուստ մշակութային ժառանգության վկայությունն են:

Որպես զբոսաշրջային գրավիչ վայրեր հիշատակվում են նաև Սևանա լիճը, Դիլիջան ազգային պարկը, Տաթևի վանքը։ 

Eid Al-Fitr-ը  տոն է, որի ժամանակ ԱՄԷ-ի բնակիչները հավաքում են ճամպրուկները և պատրաստվում 4-5 օր տևողությամբ հետաքրքիր ճամփորդությունների։ Տոնը հատուկ առիթ է բոլոր մուսուլմանների համար, որի ընթացքում  նրանք ժամանակ են անցկացնում իրենց հարազատների հետ։ Այն  նշանավորում է մուսուլմանական օրացույցի ռամադան ամսվա ավարտը և դրան հաջորդող շավալ ամսվա սկիզբը։ 

Պարբերականի կողմից հրապարակված 15 լավագույն ուղղությունների ցանկում 1-ինը Հայաստանն է, 2-րդն Ադրբեջանը, 3-րդը՝ Ֆրանսիան, 4-րդը՝ Վրաստանը, 5-րդը՝ Գերմանիան, 6-րդը՝ Ինդոնեզիան, 7-րդը՝ Իտալիան, 8-րդը՝ Ղազախստանը, 9-րդը՝ Քենիան, 10-րդը՝ Սինգապուրը, 11-րդը՝ Հարավային Աֆրիկան, 12-րդը՝ Շվեյցարիան, 13-րդը՝ Թայլանդը, 14-րդը՝ Ուզբեկստանը, 15-րդը՝ Վիետնամը։ 

Հայերեն العربية English فارسی Français Русский Türkçe

Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը

Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը

Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին

Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի

ՌԴ-ի կողմից Կիևին հասված հարվածների հետևանքով վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատան շենքը

Ոստիկանությունը միջոցառումներ է ձեռնարկում Մուրացանի փողոցում կրակոցների մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ

Իրանը բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով հարվածներ է հասցրել Քուվեյթին

ԱՄՆ-ն հերթական ավիահարվածներն է հասցրել Իրանին

ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին

Հայաստանում ինձ զգում եմ այնպես, ինչպես դրախտում. Սև Օհանյան