Թրամփը 25% մաքսատուրքեր է սահմանել ԱՄՆ ներմուծվող ավտոմեքենաների նկատմամբ

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է երկիր ներմուծվող ավտոմեքենաների նկատմամբ 25% մաքսատուրքեր սահմանելու մասին, որոնք ուժի մեջ կմտնեն ապրիլի 2-ից։ Իսկ ավտոպահեստամասերի նկատմամբ մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն մայիսից կամ ավելի ուշ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Թրամփը հայտարարել է, որ այս քայլը կհանգեցնի ավտոարդյունաբերության ոլորտում «հսկայական աճի», ԱՄՆ-ում աշխատատեղերի ստեղծման և ներդրումների ավելացման։

Սակայն վերլուծաբանները կարծում են, որ այս քայլը ժամանակավորապես կկանգնեցնի ԱՄՆ-ում ավտոարտադրությունը, կհանգեցնի գների աճի և կսրի դաշնակիցների հետ հարաբերությունները։

ԱՄՆ-ն 2024 թվականին ներմուծել է շուրջ 8 միլիոն ավտոմեքենա։ Մեքսիկան ԱՄՆ մեքենաների ամենախոշոր մատակարարն է, որին հաջորդում են Հարավային Կորեան, Ճապոնիան, Կանադան և Գերմանիան։ Ամերիկյան ավտոարտադրողներից շատերը գործարաններ ունեն Մեքսիկայում և Կանադայում, քանի որ երեք երկրների միջև տարիներ շարունակ գործել է ազատ առևտրի համաձայնագիրը։

Սպիտակ տունը հայտարարել է, որ հրամանը կտարածվի ոչ միայն պատրաստի ավտոմեքենաների, այլևս ավտոպահեստամասերի վրա։ Սակայն Կանադայից և Մեքսիկայից ներմուծվող ավտոպահեստամասերի համար առայժմ բացառություն կարվի, մինչ սահմանապահ ծառայությունը ներդնում է մաքսերը գնահատելու համակարգ։

Թրամփին մամուլի ասուլիսում հարցրել են՝ արդյոք մաքսատուրքեր սահմանելու որոշումը հետագայում կփոխվի, սակայն նա բացասական է պատասխանել՝ հավելելով, որ «սա մշտական է»։

«Եթե ձեր մեքենան արտադրեք Միացյալ Նահանգներում, ոչ մի մաքսատուրք չի լինի», - ասել է ԱՄՆ նախագահը։

Մաքսատուրքերի սահմանման ֆոնին General Motors-ի բաժնետոմսերի գինը նվազել է շուրջ 3%-ով։ Նման միտում են ցույց տվել նաև այլ ավտոարտադրողները, այդ թվում՝ Ford-ը։ Տոկիոյում ևս նվազել են այնպիսի արտադրողների բաժնետոմսերի գինը, ինչպիսիք են Toyota-ն, Nissan-ը, Honda-ն։

Ճապոնիայի վարչապետ Սիգերու Իսիբան հայտարարել է, որ իր կառավարությունը կդիտարկի մաքսատուրքերին պատասխանելու բոլոր տարբերակները։ 

Հայերեն English Русский

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս