Շիրակի մարզում ընթանում են «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերը
1 րոպեի ընթերցում

Շիրակի մարզում ընթանում են Հայաստանի Հանրապետության վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերը։ Միջոցառումն անցկացվում է դպրոցականների շրջանում բասկետբոլ մարզաձևի զարգացման, դպրոցահասակ երեխաների առողջության ամրապնդման, առողջ ապրելակերպի ձևավորման գործում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերի բարձրացման, ֆիզիկապես առողջ և բարոյապես կայուն սերնդի ձևավորման նպատակով:
«Արմենպրես»-ին Շիրակի մարզպետի աշխատակազմից տեղեկացրին, որ մրցումներն անցկացվում են 4 փուլով՝ համայնքային, մարզային, միջմարզային և հանրապետական եզրափակիչ։ Համայնքային փուլերում հաղթող ճանաչված թիմերը իրավունք կստանան մասնակցելու ապրիլի 14-17-ը Գյումրիում նախատեսված «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի Շիրակի մարզային փուլի մրցումներին։
Բասկետբոլի լիգան անցկացվում է 2 տարիքային խմբով՝ 10-12 տարեկան (5-6-րդ դասարաններ) և 13-15 տարեկան (7-9-րդ դասարաններ) դպրոցականնների թիմերի միջև։