Մարկո Ռուբիոն և Նիկոլ Փաշինյանն անընդունելի են համարել Հարավային Կովկասում որևէ տեսակի էսկալացիան
1 րոպեի ընթերցում

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը մանրամասներ է հայտնել պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի վերաբերյալ։
Պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել են ընդհանուր շահերը՝ որպես ռազմավարական գործընկերներ։
«Պետքարտուղարը ողջունել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնությունը և ընդգծել է կայուն խաղաղության կարևորությունը՝ տարածաշրջանային հակամարտությունների ցիկլը կոտրելու և Հարավային Կովկասում անվտանգություն և բարգավաճում բերելու առումով։ Պետքարտուղարն ու վարչապետը համակարծիք են եղել, որ Հարավային Կովկասում ցանկացած էսկալացիա անընդունելի է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասված է պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հեռախոսազրույցի մասին հաղորդագրություն էր տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմը։