Քաղաքականություն

Փաշինյանը և Ռուբիոն քննարկել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության և տարածաշրջանային օրակարգի հարցեր

1 րոպեի ընթերցում

Փաշինյանը և Ռուբիոն քննարկել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության և տարածաշրջանային օրակարգի հարցեր

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությանը, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր։ 

Վարչապետը պետքարտուղարին ներկայացրել է այն բանակցային գործընթացները, որոնց արդյունքում հնարավոր դարձավ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի համաձայնեցումը։ Վարչապետն ընդգծել է, որ համաձայնագրի նախագիծը սպասում է ստորագրման։ 

Ըստ աղբյուրի՝ զրուցակիցները պայմանավորվել են շարունակել Հայաստան-ԱՄՆ բարձր մակարդակի շփումները։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում