Դմիտրիևն ասել է, որ Սևծովյան նախաձեռնությունը կօգնի հացահատիկով ապահովել աշխարհի ավելի քան 100 միլիոն մարդու
1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունը ողջունում է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի քայլերը՝ վերսկսելու Սևծովյան հացահատիկի արտահանման նախաձեռնությունը և համոզմունք է հայտնել, որ այդ քայլը կօգնի հացահատիկով ապահովել աշխարհի ավելի քան 100 միլիոն մարդու։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «TACC»-ը։
«Նախագահ Թրամփի վարչակազմը պատրաստ է համագործակցել Ռուսաստանի հետ՝ ապահովելու համար աշխարհի պարենային անվտանգությունը, որը հացահատիկ կտրամադրի ավելի քան 100 միլիոն մարդկանց ամբողջ աշխարհում»,- ասել է Դմիտրիևը: