Ազգային ժողովում քննարկվել է «Կրթության մասին» օրենքի փոփոխության նախագիծը

2 րոպեի ընթերցում

ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի հերթական նիստում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկայացրել է «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ նախագիծը վերաբերում է մի քանի հիմնական ուղղությունների, այդ թվում՝ ուսումնական հաստատությունների ղեկավարման իրավունքին՝ հավաստագրման գործընթացին: 

«Գործող օրենքներով սահմանված է հավաստագրման գործընթաց կրթական  յուրաքանչյուր մակարդակի համար: Նախագծով առաջարկվում է սահմանել հավաստագրման միասնական գործընթաց, որը հնարավորություն կտա տնօրենի պաշտոնի բոլոր հավակնորդների համար սահմանել առավել համապարփակ իմացության սանդղակ: Այս մոտեցումը հնարավորություն կտա հետագայում սահուն անցում կատարել կրթական այս կամ այն մակարդակից դեպի մյուսը»,- նշել է Արաքսիա Սվաջյանը:

Նախագծով առաջարկվում է նաև սահմանել լիազորող նորմ արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժների և վարչատնտեսական աշխատողների պաշտոնների անվանացանկը և նկարագրերը սահմանելու վերաբերյալ: Արաքսիա Սվաջյանի խոսքով՝ ներկայում գործում են արտադպրոցական կրթություն իրականացնող համայնքային և պետական ենթակայության տարբեր հաստատություններ. 238-ը՝ արվեստի  ոլորտում՝ 5000 մանկավարժով, 174-ը՝ սպորտի ոլորտում՝ 2000 մարզիչ-մանկավարժով: 

Մյուս փոփոխությունն ուղղված է արտադպրոցական հաստատությունների ֆինանսավորման կարգին:

Ինչպես ԿԳՄՍ նախարարի տեղակալն է հայտնել՝ նախագծով առաջարկվում է հաստատել պետական բյուջեի հատկացումներով ֆինանսավորման կարգը:

Նախատեսվում է նաև, որ արտադպրոցական հաստատությունների ուսումնական պլանները, նյութերը, ծրագրերը և դասընթացները կերաշխավորվեն ԿԳՄՍ նախարարի հրամանով՝ առավել կարգավորված բովանդակություն ունենալու նպատակով: Մյուս կարգավորումը, որը ներկայացրել է նախարարի տեղակալը, վերաբերում է արտադպրոցական ուսումնական հաստատությունների ընդունելության և ավարտական քննությունների ընթացակարգերին:  

Հայերեն Español

Սերգեյ Լավրովը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ՀՀ Անկախության տոնի առթիվ

Սուրեն Պապիկյանը շնորհավորել է ՀՀ Անկախության տոնը

Եթե 35 տարի առաջ անկախությունը մեր ժողովրդի պատմական վճիռն էր, ապա այսօր մեր խնդիրն այդ վճիռը ամեն օր բովանդակությամբ լցնելն է. Վահագն Խաչատուրյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստանում Անկախության օրվա առիթով

Կապան-Գորիս ավտոճանապարհի ոլորաններին միկրոավտոբուս է կողաշրջվել. վարորդն ու ուղևորները տեղափոխվել են ԲԿ

Բուենոս Այրեսի մի շարք տեսարժան վայրեր լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով

Google-ի գլխավոր էջում այսօր Հայաստանի դրոշն է

Կատարը չի կառուցի Հորմուզի նեղուցը շրջանցող գազատարներ

Կեցցե՜ ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը. Ալեն Սիմոնյան

Միջազգային բացառիկ ցուցադրություն Հայաստանի պատմության թանգարանում