Քաղաքականություն

Իրանը դեմ է ցանկացած ռազմական քայլի՝ տարածաշրջանում տարաձայնությունները լուծելու համար. Արաղչի

1 րոպեի ընթերցում

Իրանը դեմ է ցանկացած ռազմական քայլի՝ տարածաշրջանում տարաձայնությունները լուծելու համար. Արաղչի

Հարավային Կովկասում հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը Իրանը միանշանակ կողմ է, սակայն դա պետք է տեղի ունենա երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և ազգային օրենքների նկատմամբ հարգանքի հիման վրա։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին՝ անդրադառնալով հարցին, թե ի՞նչ քայլեր կձեռնարկի Իրանը, եթե Ադրբեջանն, այնուամենայնիվ, փորձի ռազմական ուժի միջոցով ստանալ այսպես կոչված «միջանցքը» Հայաստանի տարածքով։ 

«Իրանը համարում է, որ տարածաշրջանի խնդիրները պետք է լուծվեն երկխոսության և դիվանագիտության միջոցով, և դեմ է ցանկացած ռազմական քայլի՝ տարաձայնությունները տարածաշրջանում լուծելու համար։ Տարածաշրջանում հաղորդակցության ուղիների, տրանզիտային ուղիների ձևավորումն ընդունելի հարց է, բայց պետք է լինի երկրների ինքնիշխանության ներքո։ Պետք է հարգվեն երկրների տարածքային ամբողջականությունը և ազգային օրենքները։ Սրանից բացի, որևէ այլ ուղի Իրանի համար ընդունելի չէ»,- ասաց Իրանի ԱԳ նախարարը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում