Միացյալ Նահանգներ

ԵԱՀԿ-ն պատրաստ է օգնել Ռուսաստանին և ԱՄՆ-ին ցանկացած համաձայնության կատարման գործում

1 րոպեի ընթերցում

ԵԱՀԿ-ն պատրաստ է օգնել Ռուսաստանին և ԱՄՆ-ին ցանկացած համաձայնության կատարման գործում

Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) հավանություն է տալիս Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններին և պատրաստ է օգնություն ցուցաբերելու նրանց միջև կնքված ցանկացած համաձայնագրի կատարման գործում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն՝ Բուդապեշտում Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոյի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում։

«Ուկրաինայում պատերազմի դադարեցմանն ուղղված ջանքերը չափազանց կարևոր են, սակայն կարևոր է նաև Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև հարաբերությունների կարգավորումը: ԵԱՀԿ-ն ունի փորձ, փորձագիտական գիտելիքներ և շատ լայն սպեկտրի միջոցներ, ուստի, եթե կողմերը ցանկանան օգտվել այդ ամենից, ապա մենք պատրաստ կլինենք հետևել նրանց միջև կնքված ցանկացած համաձայնագրի կատարմանը, որն ուղղված կլինի անվտանգության նոր ճարտարապետության ստեղծմանը», - ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում