Ադրբեջան

Ադրբեջանական ինքնաթիռի կործանման գործով Մոսկվայի դատարանը թույլ է տվել փաստաթղթերի առգրավում կատարել

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանական ինքնաթիռի կործանման գործով Մոսկվայի դատարանը թույլ է տվել փաստաթղթերի առգրավում կատարել

Մոսկվայի դատարանը հետաքննությանը թույլ է տվել փաստաթղթեր առգրավել Ռուսաստանի հարավում գտնվող երկու հասցեներից՝ 2024 թ. դեկտեմբերի 25-ին «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի (AZAL) Embraer 190 ինքնաթիռի կործանման գործով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշվում է դատական փաստաթղթերում, որոնք հայտնվել են «ՌԻԱ Նովոստի»-ի տրամադրության տակ։

Փաստաթղթերում նշված է, որ քննիչը միջնորդություն է ներկայացրել 2025 թ. հունվարին, իսկ դատախազը նիստի ընթացքում աջակցել է միջնորդությանը։ Նյութերից պարզ է դառնում, որ ավիավթարի փաստով քրեական գործը վարում է ՌԴ Քննչական կոմիտեի գլխավոր քննչական վարչությունը, հետևաբար, միջնորդությունը քննվել է Մոսկվայի Բասմանի դատարանի կողմից։ 

Միջնորդությունը հիմնավորող նյութերը ստուգելուց հետո դատարանը դրական պատասխան է տվել փաստաթղթերի առգրավմանը։ Որոշումն ուժի մեջ է մտել։

Ադրբեջանական ավիաուղիների Embraer 190 ինքնաթիռը, որը թռչում էր Բաքվից Գրոզնի, վթարի է ենթարկվել 2024 թ. դեկտեմբերի 25-ի առավոտյան Ղազախստանի արևմուտքում գտնվող Ակտաու քաղաքի մոտ։ Ավիաընկերության տվյալներով՝ ինքնաթիռում եղել է 62 ուղևոր և անձնակազմի հինգ անդամ։ Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ ողջ է մնացել 29 մարդ, 38 մարդ զոհվել է։ Լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվել, որ ինքնաթիռը կործանվել է ռուսական հակաօդային պաշտպանության համակարգի աշխատանքի հետևանքով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում