Սիրիայի կայունությունն անհրաժեշտություն է տարածաշրջանի համար. Արաղչի
1 րոպեի ընթերցում

Իրանը համարում է, որ Սիրիայի կայունության և տարածքային ամբողջականության պահպանումը ռազմավարական առաջնահերթություն է, իսկ սիրիական պետության փլուզումը բխում է միայն Իսրայելի շահերից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
Syria TV-ի փոխանցմամբ՝ Արաղչին նշել է, որ ամբողջ Մերձավոր Արևելքը ռազմավարական գոտի է Իրանի համար, և որ տարածաշրջանի յուրաքանչյուր երկիր ունի իր կարևորությունը։
«Սիրիայում տեղի ունեցած վերջին իրադարձությունների հետ կապված մեզ համար ամենակարևորը պետության կայունության ապահովումն է և նրա տարածքային միասնության ու ամբողջականության պահպանումը։ Դա չափազանց կարևոր է ոչ միայն Իրանի, այլև ողջ տարածաշրջանի համար», - ասել է Արաղչին։
Նախարարը նաև նշել է, որ Սիրիայի փլուզումը լուրջ վտանգ է ներկայացնում տարածաշրջանային կայունության համար։
«Ես կարծում եմ, որ Սիրիայի փլուզումը միայն օգուտ կբերի Իսրայելին և նրա վարչակարգին», - ասել է Արաղչին։