«Կամուրջ կրթության և մշակույթի միջև». ԿԳՄՍ նախարարությունը հրավիրում է մասնակցելու համահայկական ուսուցչական առցանց համաժողովին
1 րոպեի ընթերցում

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2024-2025 ուսումնական տարին հայտարարել է Մշակութային կրթության տարի: Նախաձեռնությունը նպատակ ունի ընդլայնել մշակույթի դերը կրթական գործընթացներում՝ նպաստելով դպրոցականների՝ հանրակրթության պետական չափորոշիչով սահմանված առանցքային կարողունակությունների ձևավորմանը, ազգային արժեհամակարգի և աշխարհայացքի կայացմանը:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, մշակութային կրթության տարվա շրջանակում մարտի 28-ին նախարարությունը կկազմակերպի համահայկական ուսուցչական առցանց համաժողով՝ «Կամուրջ կրթության և մշակույթի միջև» խորագրով: Համաժողովը կմեկնարկի ժամը 10:00-ին:
Համաժողովին կարելի է միանալ հետևյալ հղումով: