Քաղաքականություն

Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները շարունակում են զարգանալ ԱՄՆ նոր վարչակազմի օրոք ․ ԱԳ նախարար

1 րոպեի ընթերցում

Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները շարունակում են զարգանալ ԱՄՆ նոր վարչակազմի օրոք ․ ԱԳ նախարար

Հայաստանը ակտիվորեն ամրապնդում է իր ռազմավարական հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ Բրազիլիայի Ռիո Բրանկոյի դիվանագիտական ինստիտուտում ունեցած ելույթում։

«Երկու ամիս առաջ մենք Միացյալ Նահանգների հետ ստորագրեցինք Ռազմավարական գործընկերության համապարփակ կանոնադրությունը, որը պատմական նշանակություն ունի մեր համագործակցության համար։ Այս փաստաթուղթը ամրագրում է մեր հարաբերությունների նոր՝ խորացված մակարդակը։ Դրանք շարունակում են զարգանալ ԱՄՆ նոր վարչակազմի օրոք, ինչի վկայությունն է բարձրաստիճան պաշտոնյաների շարունակական և կառուցողական ներգրավվածությունը»,- ասել է Միրզոյանը։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում