Ռուսաստանն ավելի քան գոհ է մեր երկկողմ հարաբերությունների հեռանկարների նկատմամբ Հայաստանի ցուցաբերած վերաբերմունքից. Պեսկով
1 րոպեի ընթերցում

Ռուսաստան Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը գոհունակություն է հայտնել երկկողմ հարաբերությունների հեռանկարների նկատմամբ Հայաստանի ցուցաբերած վերաբերմունքի առնչությամբ՝ ընդգծելով, որ Մոսկվան պատրաստ է ամեն կերպ զարգացնել այդ հարաբերությունները։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ մեջբերելով ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքերը։
«Մենք ավելի քան գոհ ենք մեր երկկողմ հարաբերությունների հեռանկարների նկատմամբ հայկական կողմի փոխադարձ վերաբերմունքից։ Պատրաստ ենք ամեն կերպ զարգացնել դրանք»,-լրագրողներին ասել է Դմիտրի Պեսկովը։
Նա նաև ընդգծել է, որ Հայաստանը Ռուսաստանի համար բարեկամ երկիր է, որի հետ Մոսկվան շատ ընդհանրություններ ունի՝ երկկողմ, պատմական և մշակութային առումներով։