ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ բանակին և սահմանային իրադրությանն առնչվող ոչ ստույգ տեղեկություններ հրապարակելուց
1 րոպեի ընթերցում

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել՝ շեշտելով, որ վերջին օրերին որոշ օգտատերեր սոցիալական ցանցերում հրապարակում են առաջնագծի կամ բանակային դիրքերի վերաբերյալ տարատեսակ, ընդ որում, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ:
«Հրադադարի ինտենսիվ, էական խախտման դեպքում ՀՀ պաշտպանության նախարարությունը հանդես է գալիս պաշտոնական հաղորդագրություններով, իսկ ապատեղեկատվություն հանդիսացող գրառումները հերքում է սահմանված կարգով՝ բազմակի ճշգրտումներից հետո։
Պաշտպանության նախարարությունը հորդորում է զերծ մնալ բանակին և սահմանային իրադրությանն առնչվող ոչ ստույգ, սխալ ու մտացածին տեղեկություններ հրապարակելուց և հետևել ՊՆ պաշտոնական լրահոսին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասված է պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:
Ավելի վաղ սոցիալական ցանցերում լուրեր էին տարածվել, թե ադրբեջանական զինված ուժերը Սոթքի հատվածում ինտենսիվ կրակել են հայկական դիրքերի ուղղությամբ։