Հայաստան

ՀՀ ՏԿԵ նորանշանակ փոխնախարարը հավաստիացրել է, որ իր փորձն ու գիտելիքները ծառայեցնելու է ի նպաստ ոլորտի զարգացման

1 րոպեի ընթերցում

ՀՀ ՏԿԵ նորանշանակ փոխնախարարը հավաստիացրել է, որ իր փորձն ու գիտելիքները ծառայեցնելու է ի նպաստ ոլորտի զարգացման

Հայաստանի տարածքային  կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն, ինչի ընթացքում աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալ Ասատուր Վարդանյանին, ով համակարգելու է ընդերքի ոլորտը։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԿԵ նախարարության տարածած հաղորդագրությունից, Ասատուր Վարդանյանը հավաստիացրել է, որ իր փորձն ու գիտելիքները ծառայեցնելու է՝ ի նպաստ ոլորտի զարգացման։

Գործակարգավարական խորհրդակցությանն անդրադարձ է կատարվել ընթացիկ ծրագրերին, նախարարության անելիքներին, քննարկվել են աշխատանքային այլ հարցեր ևս։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում