Ռասմուսենն Ադրբեջանին կոչ է անում հնարավորինս արագ ստորագրել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը

3 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն Ադրբեջանին կոչ է արել հնարավորինս արագ ստորագրել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը։ 

Անդերս Ֆոգ Ռասմուսենն այս մասին ասել է Իջևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով «Արմենպրես»-ի թղթակցի հարցին Ադրբեջանի կողմից վերջին օրերին տարածվող կեղծ տեղեկությունների վերաբերյալ, թե Հայաստանն իբր սահմանի տարբեր հատվածներում կրակում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ 

Անդերս Ֆոգ Ռասմուսենը նշեց, որ չափազանց մտահոգված է Ադրբեջանի հռետորաբանությամբ։

«Եվս մեկ անգամ Ադրբեջանին կոչ եմ անում հնարավորինս արագ ստորագրել այդ համաձայնագիրը։ Այն խնդիրները, որոնք լուծված չէին, հիմա լուծված են Հայաստանի կողմից արված զիջումներով։ Այնպես որ, հիմա գնդակն Ադրբեջանի դաշտում է, հետևաբար վերջինս պետք է շուտափույթ կերպով ստորագրի այն»,- ընդգծեց Ռասմուսենը։

Նա կարծիք հայտնեց, որ այդ համաձայնագրի ստորագրումը բխում է նաև հենց Ադրբեջանի շահերից, քանի որ այն կդյուրացնի Բաքվի կապերի զարգացումը միջազգային հանրության հետ։ 

«Հույս ունեմ, որ ինչպես Եվրոպական միությունն, այնպես էլ Միացյալ Նահանգներն Ադրբեջանի վրա ճնշում կգործադրեն՝ այդ համաձայնագիրը որքան հնարավոր է շուտ ստորագրելու համար»,-շեշտեց ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը։ 

Հայաստանն ու Ադրբեջանը մարտի 13-ին հայտարարել են խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցնելու և դրա շուրջ բանակցություններն ավարտելու ուղղությամբ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին առաջարկել է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և վայրի վերաբերյալ, Ադրբեջանը, մինչդեռ, նախապայմաններ է առաջ քաշում համաձայնագիրը ստորագրելու համար։ Մասնավորապես, ադրբեջանական կողմը շարունակում է պնդել կեղծ թեզը, թե Հայաստանի Սահմանադրությունը իբր տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ՝ որպես խաղաղության համաձայնագիրը ստորագրելու նախապայման դնելով ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը։ Ադրբեջանի երկրորդ նախապայմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումն է։ Նախապայմաններին զուգահեռ Ադրբեջանը մի քանի օր է՝ շարունակում է կեղծ լուրեր տարածել, թե Հայաստանի զինված ուժերը սահմանի տարբեր հատվածներում իբր կրակում են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ 

Հայերեն العربية English Español Русский

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը

ԱՄՆ-ն տիեզերական տարածքի վերահսկման համար սպառազինության համակարգեր ունի. Թրոյ Մեյնք

Սեպտեմբերի 15-ի միջոցառումների անոնս

Դանիայի վարչապետը Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ լուծման հույս ունի

ՀՀ վարչապետն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Եվրոպական միության հարցերի հանձնաժողովի նախագահին

ԱԷՄԳ-ն շուրջ կես տարի մուտքի հնարավորություն չի ունեցել իրանական միջուկային օբյեկտներ. Գրոսի

Իրանը հերքել է Նաթանզի մերձակա լեռներում միջուկային նախագծի հետ կապված աշխատանքների անցկացումը

ԱՄՆ էներգետիկայի նախարարը մեկնաբանել է Ավստրիայի կողմից Իրանի փոխնախագահի վիզայի մերժումը