Կրթություն

Հայտնի են 2025 թ. պետական ֆինանսավորում ստացող գիտական միջոցառումները և երիտասարդ գիտնականների դպրոցները

1 րոպեի ընթերցում

Հայտնի են  2025 թ. պետական ֆինանսավորում ստացող գիտական միջոցառումները և երիտասարդ գիտնականների դպրոցները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից  հաստատվել են 2025 թվականին ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորման ենթակա գիտական միջոցառումների և երիտասարդ գիտնականների դպրոցների ցանկերը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ 2025 թվականին Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից կֆինանսավորվեն 7 գիտական միջոցառում և երիտասարդ գիտնականների 1 դպրոց:

Գործող կարգի համաձայն՝ կազմակերպությունները գիտական միջոցառման/դպրոցի կազմակերպման համար ֆինանսական աջակցության տրամադրման հայտերը կոմիտե են ներկայացնում նախատեսվող միջոցառման անցկացումից առնվազն երեք ամիս առաջ։

2025 թվականին, բացի  ներքոնշյալ միջոցոռումներից,  կարող են ֆինանսավորվել այլ միջոցառումներ ևս։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում